Ջահերով երթ Կուլիկամ գյուղում` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին Ջավախքի Կուլիկամ գյուղում սկսվեց ջահերով երթն ի հիշատակ Մեծ Եղեռնի: Գյուղի հանրային դպրոցի երիտասարդ ուսուցիչների նախաձեռնությամբ հավաքվել էին գյուղի երիտասարդությունն ու դպրոցականները:

Երթը սկսվեց նորաբաց խաչքարի մոտից եւ պաստառներով, Հայաստանի ու Վրաստանի դրոշներով շարունակվեց դեպի եկեղեցի, ուր ուղիղ ժամը 19:15-ին հարյուր անգամ հնչեցին զանգերը, ապա այրվեց Թուրքիայի դրոշը: Երթը շարունակվեց եկեղեցում աղոթքով, այնուհետև երթի մասնակիցները մի մասը շարժվեց դեպի Ախալքալաք՝ քաղաքի ջահերով երթին մասնակցելու:

Ժամը 21:00-ից գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ բարձր լեռան վրա վառվեց ավելի քան 220 անիվներ գրված «100» թիվն որպես մի ջահ՝ նշանավորելու Եղեռնին հաջորդող հարյուրամյա մեր պատմությունը…

Տաթեւ Կոբելյան, Կուլիկամ, Ջավախք
Ջավախք Մեդիա

akhaltskha.net

Scroll Up