Ստամբուլի հայերը` Կոմիտասի տան մոտ. «նրանք ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար»

Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում մեծ թվով մարդիկ ապրիլի 24ին` տեղի ժամանակով առավոտյան 10:00-ին, հավաքվել էին պոլսահայ մտավորականներ Ավետիս Նաքաշյանի և Կոմիտաս վարդապետի նախկին տների դիմաց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ի թղթակիցը միջոցառման վայրից, միջոցառման կազմակերպիչների անունից հանդես եկող Թաթլըոս Օզբեբեքը նշեց, որ այսօր միջոցառումը տեղի է ունենում այն վայրում, որտեղ ուղիղ 100 տարի առաջ մահվան երթի էին տարվել հայ մտավորականները: «Որպես այստեղ ապրողների մնացորդեր, մենք ասում ենք, որ մեր ցավերը կարող են վերանալ միայն պատմությանն առերեսվելով: Հակառակը հնարավոր չէ: Մենք չենք մոռացել Հայոց ցեղասպանությունը,չպիտի մոռանանք»,-նշեց Օզբեբեքը:
Նա խոսեց նաև Կոմիտաս վարդապետի մեծ աշխատանքի և երաժշտական ոլոտում նրա մեծ ներդրման մասին: Արարողության այս հատվածի ավարտին տեղադրվեցին խորհրդանշական հուշագրեր Կոմիտասի և Ավետիս Նաքաշյանի անուններով: Կազմակերպիչները հայտնեցին, որ աշխատանքներ են տարվում. մոտ ապագայում այդ տարածքում կտեղադրվի նրանց անուներով հուշաքարեր: Կոմիտասի և Նաքաշյանի տան մոտից բազմությունը քայլեց դեպի Ռուբեն Սևակի տան մոտ:
ՀՀ Նախագահ Սերժ Սագսյանը Ծիծեռնակաբերդում րոպեներ առաջ ունեցած ելույթում շնորհակալություն հայտնեց Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին. «նրանք ուժեղ մարդիկ են և ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար»: