ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն Հայոց ցեղասպանության ժխտման թեմայով լսումներ կանի
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ամերիկյան հաննձաժողովը, որը հայտնի է ԱՄՆ Հելսինկյան կոմիտե անունով, Կոնգրեսում աննախադեպ լսումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության ժխտման թեմայով։ Ինչպես հաղորդում է «The Armenian Weekly»-ն, «Ժխտման հարյուրամյակ. Հայոց ցեղասպանությունն եւ շարունակական պայքարը հանուն արդարության» լսումները կայանալու են ապրիլի 23-ին Կոնգրեսի շենքում։
Հայտարարելով նախատեսված նիստի մասին՝ հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը «նախագահին կոչ է արել ճանաչել հայոց ցեղասպանությունը»։ «Այդ ողբերգության հարյուրամյակին մենք պետք է միանանք Գերմանիայի կառավարությանն ու Հռոմի պապին՝ ճշմատությունն անելու համար»,- ասել է նա։