ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Հայաստան կգա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կգա՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին AFP-ի հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, նա կթռչի Երեւան»,-հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինն այդ հարցը քննարկելի է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ՝ մարտի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 12-ին,  հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում:

Scroll Up