Նյու Յորք նահանգում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
ԱՄՆ Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն որոշում է ստորագրել, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, գրում է Yerkir.am-ը:
«Այս տարի լրանում է ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը, որի ժամանակ հարյուրավոր հայ հոգևոր առաջնորդներ, մտավորականներ, և ականավոր անձինք բերման ենթարկվեցին և բանտարկվեցին Կ. Պոլսում»: Մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանությունը վերապրածներին»,- ասված է փաստաթղթում: