Հենդերսոնում ամերիկահայերը հիմնեցին Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին պատվո հյուպատոսությունը

Շաբաթ օրը մոտ 100 ամերիկահայեր, քաղաքական գործիչներ և այլոք Լաս Վեգասի հովտից հավաքվել էին Հենդերսոնում նշելու և կտրելու ժապավենը Միացյալ Նահանգներում ՀՀ առաջին պատվո հյուպատոսության բացման արարողությանը, interpress.am-ի փոխանցմամբ՝ գրում է REVIEW-JOURNAL:

Պատվավոր հյուպատոսության հասցեն է՝ 1013 Whitney Ranch Drive, Near Patrick Lane: Այն համալրեց Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, քանի որ երկիրը ներկայացնող ընդամենը երկու նման գրասենյակներ կային ԱՄՆ-ում:

Ըստ պատվավոր հյուպատոս Էնդի Արմենյանի, ով աշխատում է որպես անշարժ գույքի բրոքեր և պատվավոր հյուպատոս է անվճար հիմունքներով, գրասենյակը կծառայի որպես մշակութային կենտրոն հովտում մոտ 20,000 ամերիկահայերի համար և, ի վերջո, կտրամադրի անձնագրային ու վիզային ծառայություններ, ինչպես այցելող հայերի, այնպես էլ ամերիկյան ճանապարհորդների համար:

«Սա մի մեծ ձեռքբերում է մեզ համար, ու այն պետք է նպաստի Հարավային Նեվադայի զարգացմանն ու աճին»,- ասաց Արմենյանը:

Բացումը տեղի ունեցավ հայերի զանգվածային ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ շաբաթ առաջ: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ից մոտ 1,5 միլիոն հայեր համակարգված ոչնչացվեցին Օսմանյան կայսրությունում, մի  ցեղասպանություն, որի արդյունքնում Հայաստանը զրկվեց իր բնակչության 70 տոկոսից, ասել է նա:

Մնացած 30 տոկոսը արտագաղթել են հարևան երկրներ, ու հազարավոր մարդիկ գնացել են այնքան հեռու, որքան օրինակ արևմտյան Միացյալ Նահանգներն են, որտեղ նրանց ընտանիքները մնացել են առայսօր:

«Բազմաթիվ մարդիկ եկել են այստեղ նոր կյանք սկսելու համար»,–ասաց Արմենյանը: Ցեղասպանությունը, որը խոշորագույնն է 20-րդ դարում, ըստ ՄԱԿ-ի, Օսմանյան կայսրությունում իշխող Թուրքիայի կառավարության և հայ քաղաքացիների միջև քաղաքական ու կրոնական պայքարի արդյունք էր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իսլամական «Երիտասարդ թուրքերի» կառավարությունը բախվել էր քրիստոնյա հայ բնակչության հետ»,-ասաց Արմենյանը:

Վախենալով այն բանից, որ հայ բնակչությունը կաջակցի Ռուսաստանին, երիտթուրքերը, ովքեր դաշնակից էին Գերմանիային ու Ավստրո-Հունգարիային, սկսեցին ոչնչացնել ռազմական տարիքի հայ տղամարդկանց: Ցեղասպանությունը շարունակվեց մինչև 1923 թվականը, և ի վերջո ընդգրկեց նաև հայ կանանց ու երեխաներին:

Առայսօր թուրքական կառավարությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բայց հայերը աշխատում են, ինչպես պետական, այնպես էլ տեղական պաշտոնյաների հետ ՝ դրա ճանաչման համար:

Ավելի վաղ այս ամիս նահանգապետ Բրայան Սանդովալը ապրիլի 19-26-ը հռչակեց Հայոց Ցեղասպանության հիշատակի օրեր:

Ուրբաթ օրը Լաս Վեգասի հայ ամերիկյան մշակութային միությունը Sunset այգում կկազմակերպի Լաս Վեգասի հուշարձանի բացումը: «Մեր համայնքի, ինչպես նաև հանրության համար շատ կարևոր է իմանալ այս պատմությունը», – ասաց Արմենյանը: «Մենք շատ շնորհակալ ենք Նեվադայի նահանգից՝ մեզ հույս և հնարավորություն տալու համար»:

Միջոցառմանը ներկա քաղաքական գործիչների թվում էին կոնգրեսական Դինա Տիտուսը, կոնգրեսական Ջո Հեկը ևւ Հենդերսոնի քաղաքապետ Էնդի Հաֆենը:

Scroll Up