Մենք գիտակցաբար ու դիտավորյալ ցեղասպանություն չենք արել. թուրք փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հետաքրքիր հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հետ կապված:
Թուրքական Haberekspres կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, թե ամեն տարի ապրիլի 24-ին Հայկական սփյուռքը մտածում է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, բայց Թուրքիան հավատում է, որ իր պատմության մեջ նման սեւ էջ չի եղել, գրում է NEWS.am-ը:
«Մենք գիտակցաբար ու միտումնավոր ցեղասպանություն չենք արել: Աշխարհում հայտնի են ցեղասպանություն անողները: Ըստ ՄԱԿ-ի՝ 1915-ը չի համարվում ցեղասպանություն»,-հայտարարել է Առընչը: