Ապրիլի 24­-ին վիրահայ համայնքը Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա կանցկացնի

Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին արդարության եւ պանջատիրության շեշտադրությամբ վիրահայ համայնքը կանցկացնի ոգեկոչման արարողություններ:

Ինչպես տեղեկացնում են Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, ոգեկոչման արարողությունները չեն սահմանափակվի միայն ապրիլ ամսով, այլ կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում: Ապրիլի 23­ին` երեկոյան ժամը 17:30­19:15­-ը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում կկազմակերպվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող Սրբադասման արարողության ուղիղ հեռարձակում, և նույն օրը, ժամը 19:15-­ին Վիրահայոց թեմի եկեղեցիների և քույր եկեղեցիների զանգերը կհնչեն 100 անգամ:

Ապրիլի 23­-ի լույս 24-­ի գիշերը Վրաստանի բոլոր հայ ընտանիքների լուսամուտներին մոմեր կվառվեն՝ ի նշան համերաշխության և ի հիշատակ ցեղասպանության անմեղ նահատակների: Ապրիլի 24­ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կկատարվի Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի պատարագ, նույն օրը ժամը 14:00-­ին կանցկացվի բողոքի ակցիա Թուրքիայի դեսպանության մոտ:

Scroll Up