ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը Ռուսաստանի հայ երիտասարդների կոնգրեսի «Հիշում եմ և պահանջում» միջազգային համաժողովի մասնակիցներին
Ռուսաստանի հայ երիտասարդների կոնգրեսի հարգելի՛ անդամներ
Սիրելի՛ երիտասարդներ, հյուրե՛ր
Ջերմորեն ողջունում եմ Մոսկվայում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջազգային համաժողով կազմակերպելու ձեր նախաձեռնությունը:
Այս օրերին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը համախմբվել է մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ վերականգնել պատմական արդարությունը, պահանջել Թուրքիայի կառավարությունից՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունն ու միջոցներ ձեռք առնելու հետևանքների վերացման համար:
Ինչպես նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, մարդկության դեմ ոճիրները վաղե-մության ժամկետ չունեն և դրանք պետք է դատապարտվեն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը սահմանագիծ չէ, այլ յուրատեսակ հանգրվան մեր պայքարը շարունակելու, առավել կազմակերպված դարձնելու համար: Այս տարի մենք ամփոփելու ենք պատմական մի փուլ և ազդարարելու հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ, որը համալրվելու է ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր գործիք-ներով, որտեղ մենք լինելու ենք ավելի հզոր, հզոր միջազգային հանրության հետ միասին, քանզի միասնության մեջ է ուժի գաղտնիքը և արդարության հաղթանակը:
Դուք, անշուշտ, տեղյակ եք, ս.թ. ապրիլի 12-ին Վատիկանում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցվեց պատարագ և Հայաստանյայց Առաքե-լական եկեղեցու հայրերից Սբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ եկեղեցու կողմից հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, ինչը համաշխարհային նշանակություն ու հնչեղություն ունեցող պատմական մեծ իրադարձություն է հայերիս համար: Հռոմի Պապը ևս մեկ անգամ արիության, արդարության և ճշմարտության դաս տվեց շատերին: