Ինչպես է Ցեղասպանությունը ազդել Ձեր ընտանիքի պատմության վրա. The Guardian-ի նախաձեռնությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/բրիտանական-պարբերական.jpeg)
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հայերին խնդրում է ուղարկել իրենց ընտանիքների վրա Ցեղասպանության ազդեցության մասին պատմություններ:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ The Guardian-ը գրում է. «Եթե Դուք Հայաստանում եք ապրում կամ Հայկական սփյուռքի մաս եք կազմում ու բնակվում եք արտասահմանում, մենք ցանկանում ենք լսելի դարձնել Ձեր պատմություններն այն մասին, թե ինչպես է Ցեղասպանությունը ազդել ձեր ընտանիքի պատմության վրա:
Ունե՞ք այդ ժամանակների իրեր, նամակներ կամ լուսանկարներ, Ձեր ընտանիքը փախե՞լ է կոտորածներից, ինչպե՞ս է դա ազդում ձեր առօրյա կյանքի վրա: Մենք ցանկանում ենք նաև լսել, թե ինչպես եք Դուք հիշատակելու 100-րդ տարելիցը, արդյոք ինչ-որ հատուկ կերպ եք պատրաստվում հիշատակել այն:
Ուղարկեք Ձեր պատմությունները maeve.shearlaw@theguardian.com էլեկտրոնային հասցեին, և մենք կօգտագործենք դրանցից մի քանիսը 100-րդ տարելիցը լուսաբանելու ժամանակ»: