Թուրքական NTV. «Պապի ելույթը մեծացրել է ԵԽ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի հաստատման հավանականությունը»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/ԵԽ.jpg)
Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի առթիվ Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) հարաբերություններում լարվածությունը գնալով մեծանում է: ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ նման հրապարակմամբ հանդես է եկել թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
Աղբյուրը մասնավորապես գրում է. «Հռոմի Պապի ապրիլի 12-ի ելույթն ավելի է մեծացրել հանվանականությունը, որ ապրիլի 15-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքի նախագիծը կարժանանա հաստատման»:
Նշենք, որ հիշյալ բանաձևով նախատեսվում է «Ապրիլի 24-ը Եվրամիությունում հայտարարել Ցեղասպանության հիշատակի օր»:
«Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987թ, ճիշտ նույն ժամանակ, երբ Թուրքիան դիմում էր ներկայացրել՝ ԵՄ անդամ դառնալու համար»,- հիշեցնում է աղբյուրը: