Հայերի կոտորածների մասին արաբերեն առաջին փաստավավերագրական ֆիլմը (տեսանյութ)

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ linga.org-ը գրում է.

Եգիպտահայ բեմադրիչ Շահե Մազլումյանն իր վավերագրական ֆիլմում ներառել է բացառիկ նկարներ և տեսանյութեր, որոնց միջոցով բացահայտում է այն սարսափելի ջարդերը, որոնք թուրքերի կողմից կատարվել են հայերի հանդեպ:

Ֆիլմում հիշվում է, որ Ցեղասպանության պատասխանատուներին Թուրքիայի դատարանը դատապարտման վճիռ կայացրեց, սակայն Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը մերժեց ստորագրել այն և ներում շնորհեց նրանց:

Ֆիլմը, որը տևում է 20 րոպե, արաբերեն առաջին փաստավավերագրական ֆիլմն է: Այնտեղ ցույց է տրվում թուրք զինվորների կատարած սարսափելի արարքները հղի կանանց հանդեպ և բռնաբարությունները, հայ կանանց գլխատումը:

Մազլումյանի խոսքով՝ այսօր նույնպես ծայրահեղականների կողմից այդ արարքները գործադրվում են անմեղ զոհերի հանդեպ:

Scroll Up