Նաիրի Մկրտիչյանը նույնպես անմոռուկ պատրաստեց. տեսանյութ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/anmorrrr.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Նաիրի Մկրտիչյանը միացավ անմոռուկ պատրաստելու համահայկակական նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ նախաձեռնության հեղինակը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանն է:
Հայաստանում և արտերկրում ապրող հարազատներին, ընկերներին հինգ անմոռուկ պատրաստելու կոչ է ուղղվում՝ խնդրելով շարունակել դրանց տարածումը: Նաիրի Մկրտիչյանին այս շարժմանը մասնակցելու առաջարկ էր արել ՀՀ վաստակավոր արտիստուհի, պատգամավոր Շուշան Պետրոսյանը:
«Հայերն այսօր»-ի խմբագիրն անմոռուկ պատրաստելու կոչ ուղղեց «Հայրենիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զավեն Թորիկյանին, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանին և «ԵՌԱԳՈՅՆ» արևմտահայերեն կայքի գլխավոր խմբագիր Նարինե Դումանյանին: