Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Կիպրոսի որոշումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/turq.thumb_.jpg)
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը մեկնաբանել է Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը` հղում կատարելով թուրքական Beyaz gazete կայքին, նա նշել է, որ Կիպրոսի որոշումը որևէ արժեք չունի Թուրքիայի համար:
«1915-ի դեպքերը պարզունակ քաղաքական հաշիվների համար օգտագործողները սրանից հետո էլ որևէ արդյունքի չեն հասնելու»,- ասել է նա: