Հեռակոնֆերանս Գելենջիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ապրլի 1-ին տեղի ունեցավ հեռակոնֆերանս Գելենջիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ:

 Գելենջիկի հայ համայնքից հեռակոնֆերանսին մասնակցում էին Ռուսաստանի հայերի միության Գելենջիկի բաժանմունքի նախագահ Սուրեն Վարդանյանը, տեղի բաժանմունքի Հայկական մշակույթի կենտրոնի ղեկավար Գայանե Առաքելյանը, ներկայացուցիչներ Տուապսեից և Նովոռոսիյսկից:

 Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ Ֆիրդուս Զաքարյանը շնորհավորեց Մշակութային կենտրոնի հիմնադրման միամյակի կապակցությամբ՝ ընգծելով մշակույթի կարևորությունը ինքնության պահպանման հարցում: Ֆ.Զաքարյանը հորդորեց նաև առավել ակտիվ մասնակցություն ունենալ Սփյուռքի նախարարության ծրագրերին:

 Հայկական մշակույթի կենտրոնի ղեկավար Գայանե Առաքելյանը նշեց, որ կենտրոնը անում է հնարավոր ամեն ինչ հայապահպանությունը և ազգային ինքնագիտակցությունը բարձր պահելու համար: Նա նաև ցանկություն հայտնեց, որ նման հեռակոնֆերանսները առավել հաճախ լինեն:

Scroll Up