Ապրիլին լույս կտեսնի Լիբանանի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մասին պատմող պատկերագիրքը

Լիբանանահայ ռեժիսոր և վավերագրող Արա Մաձունյանի նոր պատկերագիրքն աշխարհին կպատմի Հայոց ցեղասպանության հետևանքով ձևավորված առաջին հայկական համայնքներից մեկի` Բեյրութի հայտնի Բուրջ Համուդ հայկական թաղամասի մասին:

«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ՝ «Թռչնի բույն» պատկերագիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Լիբանանի քաղաքացիական պատերազմի 40-ամյակին: Այն հանրությանը կներկայացվի ապրիլի 13-ից:

Մաձունյանն ինքը ծնունդով Բուրջ Համուդից է և ցեղասպանության վերապրածների երկրորդ սերունդն է ներկայացնում: Նրա «Թռչնի բույն» խորագրով գրքում ընդգրկված են հայկական համայնքի խոսուն լուսանկարներ և հայտնի ակադեմիկոսների, գրողների և արվեստագետների ակնարկները: «Իմ նպատակն էր մնայուն ժառանգություն թողնել այս վայրի մասին: Ավելի քան 50 տարի Բուրջ Համուդը մշակութային, մտավոր և քաղաքական փարոս է ծառայել հայկական սփյուռքի համար»,- նշել է հեղինակը:

madzoun

Scroll Up