Սերժ Թանկյանը ներկայացրել է «1915» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Աշխարհահռչակ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր Facebook-յան էջում ներկայացրել է «1915» ֆիլմի թրեյլերը, գրում է NEWS.am STYLE-ը:

«Ուրախ եմ ներկայացել «1915» ֆիլմի թրեյլերը, որի երաժշտության հեղինակը ես եմ»,- գրել է Թանկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, System of a Down խումբը մեկնարկում է իր «Wake Up The Souls Tour» համերգային շրջագայությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Խումբը ելույթ կունենա Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում։ Համերգային շրջագայությունը կավարտվի Երեւանում։ Համերգը կկայանա ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում livestream ռեժիմով (ամբողջ աշխարհը կարող է առցանց հետեւել համերգին)։

Scroll Up