Ստամբուլի «Բիլգի» համալսարանում տեղի կունենա Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոնֆերանս

Աշխարհի տարբեր երկրների գիտնականները հանդիպելու են Ստամբուլի «Բիլգի» համալսարանում «Հայոց ցեղասպանությունը. հայեցակարգեր եւ համեմատական հեռանկարները» (The Armenian Genocide: Concepts and Comparative Perspectives) խորագրով կոնֆերանսին:

«Armenian Project 2015» նախագծի կայքի փոխանցմամբ՝ կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 26-ին. այն կկազմակերպեն Բիլգի համալսարանը և լոսանջելեսյան Կալիֆորնիայի համալսարանը:

Կոնֆերանսը մեկ շաբաթ տեւողությամբ, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների մի մասն է, որոնք կազմակերպում են Ստամբուլի «Բիլգի» համալսարանը, Թուրքիայի պատմության հիմնադրամը, Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի Ժամանակակից հայ պատմության ամբիոնը:

«Սա շատ լավ հնարավորություն է ողջ աշխարհի գիտնականների համար` բարձրաձայնելու Հայոց ցեղսապանությանը վերաբերող փաստերն ու պատմությունը», – ասել է «Բիլգի» համալսարանի պատմության ամբիոնի ղեկավար Բյուլենթ Բիլմեզը:

Կոնֆերանսի մասնակիցների թվում են լինելու Նորման Նայմարքը, Ջեյ Ուինթերը, Դիրք Մոզեսը, Մյուջ Գոչեկը, Քեթի Կարմայքլը, Կեյթ Ուաթենփոն և այլոք:

Scroll Up