ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս

 Մարտի 18-ին ժամը 12.00-ին Հայաստանի Հանրապետության  սփյուռքի նախարարությունում  նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպան (համատեղության կարգով, նստավայրը՝ Մոսկվա) Ջոն Ռոնալդ Քյուրի և Կանադայի «Հայկական առևտրային ցանցի» նախագահ Վահրամ Փիրջանյանի մամուլի ասուլիսը՝ «Հայաստան-Կանադա տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները» թեմայով (Հասցե՝ Վ. Սարգսյան 26/1 «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 5-րդ հարկ, 503 սենյակ):

Ասուլիսին ներկա կլինեն նաև «Հայկական առևտրային ցանցի» այլ ներկայացուցիչներ:

Scroll Up