Հայոց ցեղասպանությանը նվիրված ժամանակավոր ցուցադրությունների բացում արտերկրում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին և Սփյուռքի հայկական կենտրոններին է տրամադրում բազմախորագիր ժամանակավոր ցուցադրությունների նյութեր:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխանցմամբ՝ մարտի առաջին կեսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տրամադրած նյութերով, ժամանակավոր ցուցադրություններ բացվեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, Պրահայում, նաեւ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի մայրաքաղաքներում, ինչպես նաև՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխանցմամբ՝ ժամանակավոր ցուցադրությունները ներառում են ինչպես հատուկ արտերկրում ցուցադրելու համար մշակված ցուցադրություններ, այնպես էլ՝ առանձին լուսանկարչական հավաքածուների ցուցադրություններ: Մոտակա շաբաթների ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ ժամանակավոր ցուցադրություններ են բացվելու Կահիրեում, Բուդապեշտում, Մեխիկոյում, Վիեննայում, Մոսկվայում, Կիպրոսի, Հունաստանի քաղաքներում, մի շատ այլ վայրերում:

Արտերկրում նման ցուցադրություններ կազմակերպելը հնարավոր է դառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և հայ համայնքի համապատասխան կառույցների ու ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների համագործակցությամբ:

01 02

Scroll Up