«Don’t deny»/«Մի՛ ժխտիր». ներկայացվեց «Եվրատեսիլ-2015»-ի հայկական երգը (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/genealogy-eurovision-2015-armenia-600x400.jpg)
Կայացավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան եւ պարզ դարձավ, որ խմբին Հայաստանից միանում է Ինգա Արշակյանը։
Խմբի մյուս հինգ անդամներն են` ֆրանսիահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը , Եթովպիայից Վահե Թիլբյանը, ով ներկայացնում է Աֆրիկան, Ասիայից Ստեֆանի Թոփալյանը եւ օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզիանը, ով ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը։
«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերը գրել է Իննա Մկրտչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:
Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշել է այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում։ Հատուկ մրցույթի համար ձեւավորված խումբը կրում է «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն եւ «Don’t deny»/«Մի՛ ժխտիր» երգը։
armradio.am