Թուրքիան շարունակելու է պայքարել 1915-ի իրադարձությունների քարոզչության դեմ. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում երեկ այցելել է ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետների հուշարձանին։
Հաբերլերի փոխանցմամբ՝ նշելով, որ իրենք երբեք չեն մոռանալու դիվանագետների «ազիզ հիշողությունները», Դավութօղլուն խոստացել է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության քարոզչության դեմ՝ այս տարի ավելի հետևողական լինելով: «Թուրքիան պայքարելու է 1915-ի իրադարձությունների քարոզչության դեմ, որոնք հայերը ներկայացնում են որպես ցեղասպանություն»,- Արցախպրեսի փոխանցմամբ ասել է նա: