Իսրայելի դեսպան. Մեր պաշտոնական ներկայացուցիչը ապրիլի 24-ին չի մեկնի Թուրքիա

NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել  Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմի հետ։  armeniangenocide100.org-ն առանձնացրել է հարցազրույցի՝  Հայոց ցեղասպանությանը վերաբերող հատվածը:

–Այս տարվա ապրիլի 24-ին պլանավորվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել։ Իսրայելի պատվիրակությունը կմասնակցի՞ այդ միջոցառումներին, թե ոչ։

Այս տարի Իսրայելի անկախության միջոցառումները սկսվում են ապրիլի 22-ին և շարունակվում են ողջ հաջորդ օրվա ընթացքում։ Ապրիլի 24-ն ուրբաթ է, իսկ ուրբաթ երեկոյան հրեաների մոտ սկսվում է Շաբաթը։ Այդ պատճառով Իսրայելի պաշտոնական դեմքերի համար հեշտ չէ մասնակցել այդ օրը պլանավորված միջոցառումներին։ Մեր կարծիքով՝ ապրիլի 24-ը խնդրահարույց օր է պաշտոնական այցելությունների համար։ Հուսամ՝ Իսրայելի պաշտոնական պատվիրակությունը տարվա ընթացքում կայցելի Երևան։

–Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ը հայտարարել է Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի օր։ Վերջին շրջանում Թուրքիան և Իսրայելը սուր հայտարարություններ հնչեցրին միմյանց հասցեին։ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները հրավիրվե՞լ են այդ միջոցառումներին՝ հաշվի առնելով կողմերի սուր ելույթները։

 -Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչը ապրիլի 24-ին չի մեկնի Թուրքիա, ոչ միայն վերոնշյալ պատճառներով, այլ նաև այն պատճառով, որ նման հրավեր չի ստացել։

Scroll Up