Ցեղասպանության զոհերի սրբադասմանը 38 եկեղեցիների և միջկրոնական կազմակերպությունների պատվիրակություններ կմասնակցեն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/ejmiatsin.jpg)
Փետրվարի 24-26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` ընդլայնված կազմով:
Ժողովին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն անդրադարձան ապրիլի 22-24-ը Հայաստանում և Մայր Աթոռում կազմակերպվելիք Սրբադասման արարողությանը և ոգեկոչման միջոցառումներին: Այս կապակցությամբ զեկույցներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:Քննարկվեցին ապրիլի 22-ի Հսկման արարողության, ապրիլի 23-ի Ս. Պատարագի և Սրբադասման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր, տեղեկություններ փոխանցվեցին սրբապատկերի և մասնատուփի պատրաստման, շարականի կանոնի բազմաձայնման գործընթացի մասին, ինչպես նաև հիշատակի այլ արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության վերաբերյալ:
ԳՀԽ-ին ներկայացվեց, որ Մայր Աթոռի հրավերին ընդառաջ ապրիլի 22-24-ի արարողություններին կմասնակցեն 38 Եկեղեցիների, միջեկեղեցական և էկումենիկ կառույցների ու միջկրոնական կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ, որոնց թվում դավանակից չորս Եկեղեցիների և երեք Ուղղափառ Եկեղեցիների պետեր, էկումենիկ կառույցների ութ նախագահներ և գլխավոր քարտուղարներ, Ուղղափառ, Կաթոլիկ, Անգլիկան և Բողոքական Եկեղեցիների պատվիրակություններ, եկեղեցականներ Ռուանդայից և Դարֆուրից: Արարողություններին կմասնակցեն նաև ներկայացուցիչներ աշխարհասփյուռ բոլոր հայոց թեմերից:

Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների համար` Գերագույն հոգևոր խորհուրդը հանձնարարեց նույն նախանձախնդրությամբ շարունակել նախատեսվող արարողությունների պատշաճ կազմակերպումը:
Գերագույն հոգևոր խորհրդին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նաև զեկույց ներկայացրեցին Քույր Եկեղեցիների հոգևոր կենտրոններում և Սփյուռքի հայաշատ կենտրոններում կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությունների վերաբերյալ, գրում է armeniangenocide100.org-ը: