ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ լավագույն հրապարակում» մրցութային հանձնաժողովի հերթական նիստը

Փետրվարի 19–ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հանձնաժողովի նախագահ, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ լավագույն հրապարակում» անվանակարգով մրցույթն իրականացնող հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում մեկ հարց էր. Մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտերի ուսումնասիրությունների արդյունքների ամփոփում:

  Քննարկումներին տեսակապով մասնակցեցին «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը (Լիբանան) և «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը (Չեխիա):Հանձնաժողովի ամփոփիչ նիստը կգումարվի մարտի առաջին տասնօրյակում:

Scroll Up