Թուրքիան անհանգստացած է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության միջոցառումներով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/ԱՄՆ-ում-թուրքիայի-դեսպան.jpg)
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ուժեր կան, որոնք ցանկանում են փչացնել այդ երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը: Նրա խոսքով, այդ քաղաքական ուժերը, արծարծելով 1915 թվականի իրադարձությունները, հակաթուրքական քարոզչություն են տանում ԱՄՆ-ում: Քըլըչը նշել է, որ ԱՄՆ-ի թուրքական համայնքը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի դիմակայի այդ քարոզչությանը: