ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Արմավիրի մարզի Հացիկ համայնքի հիմնանորոգված դպրոցի բացմանը

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փետրվարի 11-ին մասնակցեց ՀՀ  Արմավիրի մարզի Հացիկ (Նաիրի)  համայնքի դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Հայաստանի մանուկների հիմնադրամի «ՀՀ գյուղական համայնքների համալիր զարգացման երեխայակենտրոն ծրագրի» շրջանակում:

«Հայաստանի մանուկների հիմնադրամը», որն ստեղծվել է 2000 թվականին  ամերիկաբնակ մտավորական Կարո Արմենի նախաձեռնությամբ՝ մեծ նվիրումով շարունակում է նպաստել Հայաստանում մանուկների կրթադաստիարակչական պայմանների բարելավմանը՝ այն գիտակցությամբ, որ կրթված, զարգացած սերունդը երկրի ամենամեծ հարստությունն է:

Նախարար Հ. Հակոբյանը դպրոցի բացման  արարողությունից հետո ծանոթացավ նորոգված դասասենյակներին և տեխնիկական հնարավորություններին:

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից դպրոցին նվիրվեցին  գրքեր և խտասալիկներ:

0203

Scroll Up