Տունը, ուր ծնվել է Կոմիտասը, դեռ կանգուն է. թուրքական կայքի անդրադարձը

Հայ դասական երաժշտության հիմնադիր համարվող Կոմիտաս վարդապետի ծննդավայր Քութահիայում դեռ պահպանվել է այն տունը, որտեղ նա ծնվել է:

Tert.am-ի փոխանցմամբ՝ թուրքական Yeni Kutahya կայքն անդրադարձել է Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտասի կյանքի պատմությանն ու նշել, որ տունը, որտեղ նա ծնվել է, դեռ կանգուն է:

Կայքը կենսագրական փաստեր է ներկայացրել ընթերցողներին՝ հիշեցնելով, որ Կոմիտասը մոտ 4.000 հայերեն, քրդերեն, թուրքերեն ժողովրդական երգեր է հավաքել ու նոտագրել` ապահովելով, որ այդ երգերը հասնեն մինչև մեր օրեր:

«7.000 տարվա պատմություն ունեցող Քյութահիան իր գոյության ընթացքում բազմաթիվ արժեքներ, վառ անհատականություններ է ունեցել, որոնց շնորհիվ կարող է մշակութային զբոսաշրջությունը զարգացնել:  Գնելով Կոմիտասի տունը՝ կարելի է այն երաժշտական թանգարանի վերածել և ամեն տարի Կոմիտասի անունով դասական երաժշտության փառատոներ, միջոցառումներ կազմակերպել»,- գրում է կայքը:

Scroll Up