Հայոց ցեղասպանությունից փրկվածներն ու նրանց չափազանց կարևոր գյուտերը

Armenian Youth Federation-ը, ուշադրություն հրավիրելով Հայոց ցեղասպանության վրա, ներկայացրել է 1915-ից առաջ կամ հետո Ամերիկա գաղթած հայերի պատմությունն ու ողջ մնացածների՝ մարդկության կյանքը փոխած գյուտերը. Tert.am-ի փոխանցմամբ, գրում է թուրքական Demokrat Haber կայքը:

Ռայմոնդ Դամադյան Ծնվել է Նյու Յորքում: 1915-ին փրկված և ԱՄՆ գաղթած Վահան Դամադյանի որդին է: 1969-ին ստեղծել է բժշկության մեջ անփոխարինելի՝ մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը:
Լյութեր Ջորջ Սիմջյան Ծնվել է 1905-ին Այնթափում, 1915-ին կորցրել է ողջ ընտանիքը: ԱՄՆ գաղթելուց հետո մի շարք գյուտերի հեղինակ է դարձել, այդ թվում՝ բանկոմատի:
Արթուր Բուլբուլյան Ծնվել է 1900 թվականին, ԱՄՆ է գաղթել 1920-ին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկյան բանակի կողմից օգտագործված A14 հակագազային դիմակի հեղինակն է:
Ասատուր Սարաֆյան Ծնվել է 1895-ին՝ Կեսարիայում: Համիդիեի ջարդերից փրկվել փորձող ծնողների որդին ծնվել է փախուստի պահին: 1914-ին գաղթել է իր երազանքների երկիրը՝ Ամերիկա: Բազմաթիվ գյուտերի հեղինակ է, բայց նրա ամենակարևոր գյուտը, անկասկած, ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփն է:
Ալեք Մանուկյան Ծնվել է 1901-ին Իզմիրում: ԱՄՆ-ում հաստատվել է 1920-ին: Ստեղծել է մի իր, առանց որի այսօր լոգարանը պատկերացնել հնարավոր չէ. նա առանց կափույրի ծորակի՝ գյուտի հեղինակն է:
Scroll Up