Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա «Եվրատեսիլ- 2015»-ի առաջին կիսաեզրափակիչում

Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, գրում է Tert.am-ը:
Ինչպես հայտնի է դարձել մրցույթի պաշտոնական կայքից, հունվարի 26-ին Վիեննայում անցկացվել է մրցույթի անդամ երկրների ելույթների հերթականությունը որոշող վիճակահանություն:
Առաջին կիսաեզրափակիչի առաջին հատվածում, որը կկայանա մայիսի 19-ին, բացի Հայաստանից ելույթ կունենան Հունաստանի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Ֆինլանդիայի, Բելգիայի ներկայացուցիչները, իսկ երկրորդ հատվածում՝ Սերբիայի, Դանիայի, Բելառուսի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Վրաստանի, Հունգարիայի մասնակիցները:
Երկրորդ կիսաեզրափակիչում, որը կկայանա մայիսի 21-ին, ելույթ կունենան Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի, Լիտվայի, Սան-Մարինոյի, Մալթայի, Պորտուգալիայի, Մոնտենեգրոյի, իսկ երկրորդ հատվածում՝ Շվեյցարիայի, Ադրբեջանի, Սլովենիայի, Լատվիայի, Լեհաստանի, Իսլանդիայի, Իսրայելի, Կիպրոսի, Շվեդիայի մասնակիցները:
Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 23-ին, որտեղ ավտոմատ կերպով կհայտնվեն «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող։
Այս տարի մրցույթին կմասնակցի ընդհանուր առմամբ 39 երկիր:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակի անունը և երգը հայտնի կդառնան փետրվարին: