21 պետություն ճնշում են Էրդողանին «Հայոց ցեղասպանության իրողությամբ». Արաբական մամուլ

2015 թվականին Էրդողանի համար խոշորագույն մարտահրավերը Թուրքիայի կողմից կատարվածը Ցեղասպանություն անվանելն է, որի 100-րդ տարելիցը նշվում է այս տարվա ապրիլին: Այս մասին «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ` հաղորդում է KAFA 24 արաբական կայքը:

«100-րդ տարելիցի նախաշեմին մի քանի հանձնաժողովներ են կազմվել, որոնք Եվրոպայում ու մի շարք արաբական երկրներում (Եգիպտոս, Լիբանան, Սիրիա) նշելու են այս տարելիցը: 100-ամյակի ձեռնարկների կազմակերպումով Թուրքիայում սաստկացել է ժխտողականության ալիքը: Այս առիթով Անկարայում թուրք դեսպանների ժողովի ժամանակ Էրդողանը նշել է, որ իրենց շահագրիռ հաստատությունները սաստիկ կերպով պետք է ժխտեն ցեղասպանության հարցը: Էրդողանը դեսպանների ժողովի ժամանակ նույնիսկ առանձին մի նիստ է անցկացրել, որպեսզի ձևակերպեն Հայաստանի և հայկական սփյուռքի կողմից 100-րդ տարելիցին կազմակերպվող ձեռնարկների դեմ պայքարելու ռազմավարությունը:

Հակառակ այս բոլորին` 21 պետություն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, որոնց մեջ` նաև ՄԱԿ-ում պատերազմական հանցագործության կոմիտեն, Եվրախորհուրդը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը»,-գրում է արաբական լրատվամիջոցը:

Scroll Up