Նոր պայմաններ Լիբանան մուտք գործող սիրիացիների համար

Լիբանանյան իշխանությունները հրապարակել են սիրիացիների համար Լիբանան մուտք գործելու նոր պայմաններ:

Յուրաքանչյուրն, ով բացի Լիբանանից և Սիրիայից ունի այլ երկրի մեկ ամսվա կեցության կարգավիճակ, հնարավորություն ունի այդ փաստաթղթով մուտք գործել Լիբանան: Մուտք գործելու պայմաններից մեկն էլ օտար անձնագրի առկայությունն է:

Սիրիացին Լիբանան մուտք գործելու հնարավորություն ունի նաև այն դեպքում, եթե ամուսնացած է լիբանանցու հետ: Նույն հնրավորությունն ունեն նաև լիբանանցի մոր զավակները և բոլոր նրանք, ովքեր ունեն այլ երկրի մուտքի արտոնագիր (վիզա): Վերջինս ընդունվել է 2014 թվականի դեկտեմբերին:

Scroll Up