ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանին:

Նախարարը բարձր գնահատեց կառույցի 14-ամյա գործունեությունը Հայաստանում և կարևորեց հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը նպաստող նման կազմակերպությունների համագործակցությունը միմյանց և պետական կառույցների հետ, որը էականորեն կնպաստի ներդրումների ավելացմանը:

Քննարկվեց ոլորտին առնչվող խնդիրներ, օրենսդրական դաշտի կարգավորմանը, Հայաստանի վարկը օտար և սփյուռքահայ ներդրողների շրջանում բարձրացնելու և վստահություն ներշնչելու ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հետ կապված հարցեր:

Տիգրան Ջրբաշյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացրեց  Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի (AMCHAM) գործունեությունն ու իրականացվող աշխատանքները, համագործակցության հնարավոր ուղիները:

Նախարար Հրանուշ Հակոբյանը առաջարկեց առավել հանգամանալից ուսումնասիրել ներդրումային հնարավորություններն ու մջավայրը, առավել ակտիվորեն համագործակցել տարբեր երկրներում և Հայաստանում գործող հայկական առևտրային, արդյունաբերական և նմանատիպ այլ կազմակերպությունների, մասնաորապես՝ Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) հետ և նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, ազգային ներուժի համախմբմանը:

Scroll Up