ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետին և փոխատենապետին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/11/01287.jpg)
Նոյեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանին և Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, կուսակցության փոխատենապետ Սեպուհ Գալփաքյանին:
Ողջունելով հյուրերին, սփյուռքի նախարարը շնորհավորեց Հակոբ Տիգրանյանին Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու կապակցությամբ և կարևորեց Հայաստանում ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը գրանցելու որոշումը և համահայկական խնդիրների լուծմանը մասնակցելու կուսակցության պատրաստակամությունը:
Հյուրերը շնորհավորեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովը ներկայացուցչական ու արդյունավետ կազմակերպելու համար, բարձր գնահատելով նախարարի ներդրումը Սփյուռքը համախմբելու և ազգային առաջնահերթությունները հստակեցնելու գործում:
Քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր: