Թուրք պատգամավորն անդրադարձել է հայկական ուղղաթիռի խոցման միջադեպին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Ուղուր Բայրաքթութանը Թուրքիայի խորհրդարանում կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձել է երեկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից հայկական Mi-24 ուղղաթիռի խոցման միջադեպին: Այս մասին հաղորդում է թուրքական «հաբերաքթուել» լրատվական կայքը:
Ermenihaber.am–ի փոխանցմամբ՝ թուրք պատգամավորը, նշելով, որ ուղղաթիռը խոցվել է սահմանը խախտելու հետևանքով, ասել է. «Ուզում եմ հայտարարել, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը Ադրբեջանի արդար դատի հարցում վերջինիս կողքին է»:
Բայրաքթութանը Հայաստանին մեղադրել է նաև սփյուռքին հողային պահանջների, փոխհատուցման և ցեղասպանության ճանաչման հարցերում ուղղորդելու մեջ՝ ասելով, որ դրանցից որևէ մեկը ընդունելի չէ Թուրքիայի արտաքին քաղաքականության տեսանկյունից: