ՀՀ ԱԳՆ. Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու բանակցային գործընթացը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից:
«Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ եւ հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։
Ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողոներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլեւ գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: