Սիրիայի հայ համայնքի դպրոցները շարունակում են գործել, թեև աշակերտների թիվը կիսով չափ կրճատվել է
Սիրիայի համայնքի 50 տոկոսը դեռ երկրում է, որքան էլ զարմանալի է` դպրոցները գործում են, դասապրոցեսը նորմալ ընթանում է, թեև աշակերտների թվաքանակը 50 տոկոսով կրճատվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոնի» իրավաբան Նաիրա Եդիգարյանը` անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի այսօրվա վիճակին:
«Ով ուզում է Սիրիայում ապրել, փորձում է չտեղաշարժվել, այստեղ եկածների մի մասն էլ է մտածում, որ անպայման կվերադառնա»,-ասաց նա:
Մեր զրուցակիցը նշեց, որ այնտեղ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: «Մի օր ասում են՝ հանգիստ է, հաջորդ օրն ասում են՝ ահավոր վատ է»,-ասաց նա և ավելացրեց, որ հայերրը հիմնականում աշխատատեղեր են կորցրել, ինչը տնտեսական լուրջ խնդիրներ է առաջացրել:
Նաիրա Եդիգարյանը նկատեց, որ թեև գործողությունները հայերի դեմ չեն, բացի Քեսաբից և Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցուց, սակայն հայերը ևս տուժում են: