ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է Տորոնտոյի նորընտիր քաղաքապետ Ջիմ Կարագիանիսին

Ուղերձում մասնավորապես ասված է.

Հարգելի՛ պարոն Կարիգիանիս,

Ընդունեք ջերմ ողջույններս ու շնորհավորանքներս Տորոնտոյի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Ուրախ եմ, որ այս պաշտոնը վստահվել է այնպիսի անհատի, ով ունի նման ջերմ հարաբերություններ Տորոնտոյի հայ համայնքի հետ:

 Որպես հայ՝ մեծապես գնահատում եմ Ձեր ջանքերն ուղղված դաշնային և նահանգային իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Այսօր՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, կարևոր է զգալ բարեկամ ժողովրդի աջակցությունը հատկապես ճանաչմանն ուղղված այս դժվարին պայքարում:

Ձեր երկարատև քաղաքական գործունեության ընթացքում անընդհատ պայքարել եք Կանադայում ապրող մարդկանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար: Ուրախ ենք, որ Տորոնտոյի հայկական համայնքը գտնվելու է այնպիսի քաղաքական գործչի ղեկավարության ներքո, ով օժտված է առաջնորդ լինելու հմտություններով:

Որպես պետական կառույց ՀՀ սփյուռքի նախարարությունը կանի ամեն ինչ, որպեսզի երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև կապերն էլ ավելի ամրապնդվեն:

Մաղթում եմ հաջողություն Ձեր բոլոր քաղաքական ծրագրերի իրականացման գործում:

Հարգանքով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up