Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/10/Untitled-131.jpg)
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Այցի շրջանակներում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ Հայաստանի կառավարության անդամներին ողջունել են կրթահամալիրի սաները, ուսուցիչները և հայ համայնքի ներկայացուցիչները:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել կրթահամալիրի դերը հայապահպանության գործում և կառավարության աջակցությունը հայտնել ազգապահպանությանն ուղղված համայնքի յուրաքանչյուր նախաձեռնությանը:
Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Նոր Ջուղայի մարզամշակութային «Արարատ» միություն, կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:
Հոկտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Թեհրանում կմասնակցի Հայ Մշակութային «Արարատ» կազմակերպության հիմնադրման և գործունեության 70-ամյակին նվիրված միջոցառմանը: