Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովը շարունակեց իր աշխատանքը

«Կանանց իրավունքները Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում» թեմայով զեկուցումով հանդես եկավ Սարա Լիա Ուիտսոնը:
Այնուհետև տեղի ունեցավ ամերիկահայ գրող, մշակութաբան Ալիս Նավասարգյանի հովանավորությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսանողների հանգստյան սենյակի բացման արարողությունը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ համաժողովն իր աշխատանքը շարունակվում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, որը ստեղծվեց մեր ժողովրդի համար ամենածանր պահին և դարձավ մագիստրոսական եռամյա կրթության առաջին նախաձեռնողը Հայաստանում՝ դառնալով փայլուն օրինակ մեր բուհերի համար: Հայաստանի Ամերիկյան Համալսարանը կայացավ իր հիմնադրի՝ Միհրան Աղաբաբյանի շնորհիվ, ով ամեն ինչ արեց, որ Հայաստանում ներդրվի արևմտյան կրթության, մենեջմենթի համակարգը:
Հայոց պետությունը ևս մեծ ներդրում ունի հայ երիտասարդների կրթության գործում: Հայ երիտասարդը, աշխարհի որ երկրում էլ լինի, պետք է մրցունակ լինի: Այդ գործում իրենց անուրանալի դերակատարությունն ունեն բարերարները, հատկապես կին բարերարները: Այդ մնայուն գործերից մեկը այս հանգստի սենյակն է, որ Ալիս Նավասարգյանը նվիրել է համալսարանին»:
ՀՀ սփյուռքի նախարարը հայապահպանության գործում մեծ ներդրման, բարեգործական գործունեության համար՝ Ալիս Նավասարգյանին պարգևատրեց «Պողոս Նուբար» մեդալով:
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի և գնահատանքի համար, Ալիս Նավասարգյանն ասաց. «Խորապես շնորհակալ եմ: Իմ արած գործը մեծ չէ, բայց սրտանց եմ արել: Այն, որ ինձ գնահատում եք, ինձ համար ամենամեծ պարգևն է»:
Էլիզաբեթ Ագբաբյանը երկայացրեց Ալիս Նավասարգյան գրողին, մշակութային ու հասարակական գործչին: Հնչեցին շնորհավորանքի ջերմ խոսքեր:
Համաժողովն իր աշխատանքը շարունակեց երկրորդ՝ «Հայ կանանց դերը՝ գլոբալացված աշխարհում» խորագրով թեմատիկ նիստով, որը վարեց Արփի Բալյանը:
«Դիմագրավելով Հայաստանում կանանց առողջապահության մարտահրավերներին» թեմատիկ նիստը վարեց թեմատիկ նիստը վարեց Ջյուդի Նորսիգյանը:
Հայաստանում գործող ՀԿ-ների գործունեության վերաբերյալ թեմատիկ նիստը վարեց Սիլվա Քաճիկյանը:
Համաժողովի երրորդ օրվա աշխատանքն ավարտվեց հեղինակ Ջուդիթ Բոյաջյանի «Արարատի կանայք» գրքի վերաբերյալ քննարկումով:
Համաժողովի մասնակիցները դիտեցին Սյուզան Խարդալյանի «Տատիկի դաջվածքները» ֆիլմը:
Հոկտեմբերի 12-ին Հայ կանանց միջազգային ընկերակցության 7-րդ համաժողովը կամփոփի իր աշխատանքները: