Հրանուշ Հակոբյանն ընդունել է Կահիրեում բնակվող մեր հայրենակիցներ Սուրեն Պայրամեանին և Սոնիա Ոսկերիչյանին

Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եգիպտոսից Կահիրեի «Յուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետ, ատամնաբույժ-վիրաբույժ Սուրեն Պայրամեանին և նրա տիկնոջը՝ Կահիրեի ՀՀ դեսպանատան օժանդակ տիկնանց հանձնախմբի անդամ, մանկավարժ Սոնիա Ոսկերիչյանին:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց եգիպտահայ համայնքում Սուրեն Պայրամեանի և Սոնիա Ոսկերիչեանի հայապահպան գործունեությունը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովը բարձր կազմակերպվածությամբ անցկացնելու համար՝ Կահիրեի «Յուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետը հավաստիացրեց, որ ջանք ու եռանդ չպիտի խնայեն համաժողովում հնչած առաջարկություններից կազմված դրույթները համայնքում կյանքի կոչելու համար:

 Քննարկվեցին եգիպտահայ համայնքի  խնդիրներին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցություն հանդես բերելու վերաբերյալ հարցեր:

Scroll Up