Արամ Ա կաթողիկոսը խստորեն դատապարտել է Դեր Զորի եկեղեցու պայթեցումը

Սեպտեմբերի 22-ին՝ Աթենք ժամանելուց անմիջապես հետո,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը խորը ցավով տեղեկացել է Դեր Զորի եկեղեցու ռմբակոծման մասին լուրը: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:

Վեհափառ Հայրապետը խստորեն դատապարտել է այդ ոճրային արարքը՝ ասելով. «Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շեմին եւ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի օրը կատարված այս ոճիրը, մենք կը նկատենք բարբարոսային արարք մը: Այս ոճիրի հետևում գտնվող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակների հիշատակը եւ հանուն արդարության մեր ժողովրդի պայքարը խորհրդանշող Դեր Զորը, որպէս Հայոց Ցեղասպանության նահատակների սրբավայր, չի կարելի քանդել մեր ժողովրդի հավաքական հիշողության մեջ»:

Նորին Սրբությունը Հուանաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի եւ Աթենքի ու համայն Հունաստանի արք. Երոնիմոս Բ. արք.-ի հետ իր հանդիպումների ընթացքում լայնորեն անդրադարձավ Դեր Զորի եկեղեցու ու համալիրի դեպքերի մասին:

Վեհափառ Հայրապետը կոչ է արել պետական քաղաքական ու կրոնական պատասխանատուներին խստորեն դատապարտել այս արարքը ու այն օտար շրջանակների ուշադրության առարկա դարձնել:

00 02 03

Scroll Up