«Իմ Հայաստան – 2014». Երախտագիտության խոսք՝ նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին

«Հայերն այսօրը» ներկայացնում է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի մասնակիցների կարծիքներն ու տպավորությունները.
Անգելինա Նազարյան – Քոլյան, Վրաստան, Թբիլիսի – Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար: Այս ամենի շնորհիվ հայ զավակները կրկին կարողացան գտնվել իրենց մայր հողում և հայի միասնական ոգով ապրել: Փառատոնը շատ կարևոր է աշխարհասփյուռ հայերիս մեկ տանիքի տակ հավաքելու և Հայաստանում հյուընկալվելու համար: Ես «Անի» պարային համույթի գեղարվեստական ղեկավարն եմ:
Աննա Շմավոնյան, Քուվեյթ – Նախ և առաջ ցանկանում եմ Քուվեյթի «Շաքե» պարախմբի պարողների և գաղութի պատասխանատուների անունից խորին շնորհակալություն հայտնել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բոլոր կազմակերպիչներից, ովքեր իրենց տքնաջան ու բծախնդիր աշխատանքով առիթ ընծայեցին իրականացնելու աշխարհի չորս ծագերից ժամանած բազմաթիվ հայ պատանիների և աղջիկների երազանքը՝ պարել Հայաստանի տարբեր բեմերում: Այս փառատոնը հոյակապ առիթ է բոլորիս համար ևս մեկ անգամ բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը և հպարտությունը, որը նպաստում է հայրենիքի հետ մեր կապերի ամրապնդմանն ու անքակտելիությանը: Բոլորիս մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Ես Քուվեյթի «Շաքե» պարախմբի պարուսույցն եմ հանդիսանում:
Համլետ Հովհաննիսյան, Ուկրաինա – Չափազանց ուրախ և ոգևորված ենք, որ հայրենի հողի վրա ենք գտնվում: Շատ շնորհակալ և երախտապարտ ենք ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպիչներին ընձեռած հնարավորության համար:
Այն տպավորությունները, որոնք ստացանք Հայաստանում, կուղեկցեն մեզ ողջ կյանքում: Ուկրաինայի «Արաքս» պարախմբի գեղարվեստական ղեկավարն եմ:
Գառնի Պետիրեան, Քուվեյթ – Նախ կուզեմ իմ խոր շնորհակալությունը յայտնել Սփիւռքի նախարարութեան և յատկապէս Հրանուշ Յակոբեան, և իհարկէ բոլոր կազմակերպիչներուն, որոնք ոեւէ ճիգ չխնայեցին և աշխատեցան նման միջոցառում մը ի յայտ բերելու: Մաս կը կազմեմ Քուէյթի «Շաքե» պարախմբին: Երրորդ անգամն է կը գտնուիմ Հայաստանի մեջ, բայց առաջին անագմն է կը մասնակցիմ «Իմ Հայաստան» փառատօնին: Այս փառատօնը շատ գեղեցիկ առիթ մըն է ամրացնելու կապը սփիւռքահայերուն միջեւ և նաեւ պահպանելու իրենց ինքնությունն ու մշակույթը:
Այս տասը օրերու ընթացքին ունեցանք անբացատրելի զգացումներ յատկապէս Արցախի մէջ, երբ պարեցինք Արցախ պարը: Վերջաւորութեան կուզեմ յաջողութիուն մաղթել ձեզի և բարի երթ: Կը սպասենք յաջորդ փառատoնը: