Թեհրանի Փերիո կրթասիրաց միության պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարարությունում

Օգոստոսի 21-ին ՀՀ սփյուռքի նախար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի Փերիո կրթասիրաց միության պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադիր անդամ Գարեգին Արմենյանցը, վարչության նախագահ Գասպար Ամիրխանյանը, «Իրանի Փերիո գավառի հայության օրեր Հայաստանում» ծրագրի հանձնախմբի նախագահ Ժորժ Աղազարյանը, հայաստանյան ներկայացուցիչ դոկտ. Լուսինե Մարկոսյանը:

Ողջունելով Թեհրանի Փերիո կրթասիրաց միության ներկայացուցիչներին՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ նախաձեռնել եք այս հիանալի ծրագիրը, և հուսով եմ, որ այն իր շարունակությունը կունենա»:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի անցկացման հետ կապված կազմակերպական հարցեր, նախանշվեցին հետագա անելիքները:

Որոշվեց հաջորդ տարի գիտաժողով գումարել և  ֆիլմ ստեղծել Թեհրանի Փերիո գավառի  պատմության մասին:

IMG_0881-1 IMG_0895-1

Scroll Up