Օր 4-րդ. Խմբերգային արվեստի օրերի մասնակից երգչախմբերի ղեկավարները Սփյուռքի նախարարությունում

Օգոստոսի 4-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի մասնակից երգչախմբերի ղեկավարները Սփյուռքի նախարարությունում հանդիպում ունեցան  նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Իրանից «Զվարթնոց», «Արարատ», ԱՄՆ-ից «Կոմիտաս», Եգիպտոսից «Արցախ», ՌԴ-ից «Ովսաննա», «Նորահրաշ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» երգչախմբերի ղեկավարները:

Ս Սրապիոնյանը ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ պատիվ ունեմ ողջունելու ձեզ Հայրենիքում: Դուք ձեր բարձրարվեստ կատարումներով ստիպել եք ճանաչել մեր մշակույթը, երգարվեստը: Այսօր  ամբողջ աշխարհն է խոսում հայկական խմբերգային արվեստի մասին: Աշխարհը համակրանքով է լցվում մեր ազգի, մեր մշակույթի նկատմամբ: Խոնարհում եմ գլուխս ձեր վաստակի առաջ, բարով եք եկել»:

Շնորհակալական խոսքով հանդես եկան նաև երգչախմբերի ղեկավարները: Հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր, առաջարկներ, որոնք լրջորեն քննարկվեցին, ճշտվեցին իրագործման հնարավորությունները:

Untitled-2 IMG_0135

Scroll Up