Բակո Սահակյանն ընդունել է ԱՀՀ ամառային ուսանողական ծրագրի մի խումբ մասնակիցների
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/160714HaykakanHamagUsanogh.jpg)
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) կողմից կազմակերպված ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանն ուսանողներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, անդրադարձել երկրի արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին:
Նախագահը կարեւորել է Սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդումը՝ այս համատեքստում հատուկ նշանակություն տալով սփյուռքահայ երիտասարդների այցելություններին Հայաստան եւ Արցախ, պատմական Հայրենիքում ապրելուն ու աշխատելուն:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունն այս ուղղությամբ՝ այն համարելով պահանջված եւ կարեւոր:
Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից: