Դեսպան Վարդանյանի հանդիպումը Վիետնամի առողջապահության նախարարի հետ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/g_image-13.jpg)
Հուլիսի 9-ին Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպել է Վիետնամի առողջապահության նախարար Նգույեն Տհի Կիմ Տիենին և քննարկել առողջապահության ոլորտում հայ-վիետնամական համագործակցության հնարավորությունները:
Նախարար Նգույեն Տհի Կիմը դեսպանին ներկայացրել է Վիետնամի առողջապահական համակարգի կառուցվածքը, ոլորտի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները: ՀՀ դեսպանը նախարարին ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգը, առաջարկել է խորացնել համագործակցությունը առողջապահության կառավարման և կազմակերպման, բժշկական կրթության և այլ բնագավառներում:
Կողմերը կարևորել են առողջապահության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը, որի համար առկա են բավարար հիմքեր, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: