Պոլսահայ հայտնի լուսանկարչին Բողազիչի համալսարանը շնորհել է «Պատվո դոկտորի» կոչում

Պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը Ստամբուլի Բողազիչի համալսարանի կողմից արժանացել է «Պատվո դոկտորի» կոչման:

Ալբերտ Լոնգ Հոլլ սրահում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Բողազիչի համալսարանի ռեկտոր Գյուլայ Բարբարոսօղլուն «Պատվո դոկտորի» կոչման հավաստագիրն անձամբ է հանձնել  անվանի արվեստագետին:

Ռեկտորն իր խոսքում նշել է, որ Գյուլերին այս կոչումը շնորհվում է Թուրքիայի պատմությունն ու առօրյան  աշխարհին ներկայացնելու համար:

Թուրքական «Մանշեթ թիվի» լրատվական կայքի հաղորդմամբ՝ հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքը, որն իր խոսքում նշել է, թե հեշտ է մեծանուն նկարչին պարգևատրելը, սակայն ամենակարևորը նրա գործերի արխիվի պահպանությունն է:

Հաղորդվում է, որ Գյուլերի աշխատանքները կցուցդրվեն Բողազիչի համալսարանում ողջ հուլիս ամսվա ընթացքում:

Ermenihaber.am

Scroll Up