Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանի նոր կայքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանի նոր կայքի շնորհանդեսը:

Կայքի սպասարկող-օպերատոր Միքայել Յալանուզյանը ներկայացրեց գրադարանի նոր կայքը, համեմատեց նախորդ կայքի հետ, թվարկեց առավելությունները:  Նա  նշեց, որ փոփոխություններից հետո այն ունի առանձին համացանցային տիրույթ  (http://libmindiaspora.am/), դարձել է առավել արագ և հասանելի, բարձրացել է նյութերի տեղադրման արդյունավետությունն ու օպերատիվությունը: Նոր կայք են տեղափոխվել նախորդի նյութերը, լրամշակվել է կառուցվածքն ու բովանդակությունը, փոխվել են խորագրերը: Յուրաքանչյուր ամիս լուսապատճենվում, թվայնացվում և տեղադրվում է 3500-4000 էջ նյութ:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց իր դիտարկումները, կարևորեց առավել մեծ ծավալով արևմտահայ  և սփյուռքահայ գրողների ստեղծագործությունների ընգրկվածությունը կայքում: Տիկին Հակոբյանը հանձնարարեց կայքը համալրել մանկական գրականությամբ,  դասագրքերով, արդիական ուսումնամեթոդական նյութերով, խաղերով և տեսանյութերով, սերտորեն համագործակցել Հայաստանում և Սփյուռքում գործող գրադարանների և հրատարակչությունների հետ, տեղադրել նրանց կայքերի հղումները:

Քննարկվեց  համապատասխան վարչությունների և կայքի պատասխանատուների ուժերով համազգային հիմնախնդիրներին առնչվող գիտական հոդվածների բաժին ստեղծելու հարցը: Հանձնարարվեց պարբերաբար մշտադիտարկել նախարարության բոլոր կայքերը, յուրաքանչյուր շաբաթ հրավիրել աշխատանքային խմբի նիստ և անընդհատ կատարելագործել նախարարության տեղեկատվական հնարավորությունները:

Ներկայացվեցին նաև «Հայկական սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան»  http://armdiasporamuseum.com կայքում կատարված փոփոխությունները:

IMG_4101-1 IMG_4113 IMG_4117 IMG_4119

Scroll Up