Մեկնարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հավաք-հանդիպումը

Մայիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի հավաք-հանդիպում (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սրահ):
Ծրագրի շրջանակներում տեղի կունենան հետեւյալ միջոցառումները.
Ժ.9:30-ին մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:
Ժ. 9:50-ին հավաք-հանդիպմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, պետական հանձնաժողովի անդամ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Ելույթ կունենան պետական հանձնաժողովի անդամներ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:
Զեկույցներով հանդես կգան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչները, հանձնաժողովների եւ կենտրոնական մարմինների ատենապետերը:
ժ.17:00-ին՝ հավաք-հանդիպման ավարտից հետո, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մասնակիցները կդիտեն ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ բեմադրված «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը: